Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Կարապետյանների 500 մլն դոլարանոց հայցը և հնարավոր լուծումները

Կարապետյանների 500 մլն դոլարանոց հայցը և հնարավոր լուծումները
14.08.2025 | 11:26

Հայաստանի կառավարությունը կանգնած է լուրջ իրավական ու ֆինանսական փորձության առաջ․ Ստոկհոլմի արբիտրաժում քննվելու է «Հայաստանի էլեկտրական ցանցերի» շուրջ ներդրումային վեճը։

Կարապետյանները պահանջում են 500 միլիոն դոլար փոխհատուցում, իսկ կառավարությունը արդեն անտեսել է տրիբունալի միջանկյալ որոշումները։

Նման գործերի նախադեպերը հուշում են, որ գինը կարող է շատ բարձր լինել․

Յուկոս ընդդեմ Ռուսաստանի – Միջազգային արբիտրաժը Ռուսաստանի դեմ կայացրեց ավելի քան 50 միլիարդ դոլարի վճիռ՝ պայմանագրային ու իրավական պարտավորությունների խախտման համար։

Օքսիդենտալ ընդդեմ Էկվադորի – Պետությունը պարտավորվեց վճարել 1,77 միլիարդ դոլար, երբ միակողմանի խզեց ներդրումային պայմանագիրը։

Գաբրիել Ռիսորսես ընդդեմ Ռումինիայի – Ոսկու հանքի նախագիծը կասեցնելու համար ընկերությունը պահանջեց 4,4 միլիարդ դոլար․ գործը դեռ ընթացքի մեջ է, բայց արդեն լուրջ հարված է երկրի ներդրումային հեղինակությանը։

Հիմա դիտարկենք, թե ինչ սցենարներ են սպասվում Հայաստանին.

Լավագույն սցենար – Փոխզիջման արդյունքում գումարը կրճատվում է մինչև 100-150 մլն դոլար։ Սա, իհարկե, մեծ բեռ է, բայց կառավարելի։

Միջին սցենար – Արբիտրաժը պարտավորեցնում է վճարել պահանջի մոտ կեսը՝ 250 մլն դոլար։ Սա կկազմի պետական բյուջեի ծախսերի շուրջ 3%-ը, և հնարավոր է ստիպի կրճատել ծրագրեր կամ վերցնել նոր պարտք։

Վատագույն սցենար – Արբիտրաժը պարտավորեցնում է վճարել պահանջի ամբողջական գումարը՝ 500 մլն դոլար + տոկոսներ։

Սա կհասնի շուրջ 550-600 մլն դոլարի, ինչը հավասար է Հայաստանի տարեկան առողջապահական ծախսերի չափին և կբարձրացնի պետական պարտքի մակարդակը առնվազն 2,5-3 տոկոսային կետով։

Ամեն դեպքում, Հայաստանը կկանգնի նոր ֆինանսական ու իմիջային ճգնաժամի առաջ։

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 19067

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ